Եվրոպա լիգայի 1/2 եզրափակչի առաջին խաղում «Ռոման» հյուրընկալվելիս մրցում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և առաջին խաղակեսից հետո հաղթում է 2-1 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացել են անգլիական թիմի ֆուտբոլիստները. արդեն 9-րդ րոպեին Բրունու Ֆերնանդեշն գրավել է «Ռոմայի» դարպան ու առաջ մղել իր թիմին: 6 րոպե անց Լորենցո Պելեգրինին անվրեպ իրացրել է նշանակված 11-մետրանոցն ու հավասարեցրել հաշիվը: Իսկ 33-րդ րոպեին «Ռոման» հայտնվել է հաղթողի դերում, երբ Էդին Ջեկոն գրավել է մանկունիացիների դարպասը:
Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում մասնակցում է իր նախկին թիմի դեմ խաղին:
Նշենք՝ զուգահեռաբար ընթացող խաղում «Վիլյառեալը» առաջին կեսից հետո 2-0 հաշվով հաղթում է «Արսենալին»: