Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 25-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» ոչ-ոքի է խաղացել «Ուրալի» հետ։ Հանդիպումը կայացել է Մոսկվայում և ավարտվել 2-2 հաշվով։
43-րդ րոպեին հաշիվը բացել է «Ուրալի» հարձակվող Պավել Պոգրեբնյակը։ Երկրորդ կեսի մեկնարկում մոսկովյան թիմը հավասարեցրեց հաշիվը Իվան Օրդեցի ջանքերի շնորհիվ։ 56-րդ րոպեին «Դինամոյի» կազմում երկրորդ դեղին քարտն է ստացել ու խաղադաշտից հեռացվել Սեբաստյան Շիմանսկին։
71-րդ րոպեին «Դինամոն» առաջ է անցել հաշվի մեջ․ Արսեն Զախարյանն է դարձել գոլի հեղինակ, սակայն 4 րոպե անց Պոգրեբնյակը դուբլ է ձևակերպել և փրկել իր թիմին պարտությունից։
Այս հանդիպումից հետո «Դինամոն» վաստակել է 43 միավոր ու ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Ուրալը» 30 միավորով գտնվում է 12-րդ տեղում։