«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ծրագրում հեռանալ բասկյան ակումբից։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուարտեն։
«Արսենը հիանալի է աշխատում և երջանիկ է թիմում։ Ներկա պահին նա «Ռեալ Սոսյեդադը» լքելու որևէ մտադրություն չունի»,- ակումբի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է «Советский Спорт» պարբերականը։
Հիշեցնենք, որ 23-ամյա կիսապաշտպանը մոսկովյան «Դինամոյից» իսպանական թիմ է տեղափոխվել 2023 թվականի ամռանը։ Կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի ավարտը։ Ներկայումս ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 9 միլիոն եվրո։
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Զախարյանն առայժմ մասնակցել է միայն մեկ հանդիպման։




























































