VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 19-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Հաշվի առնելով ստեղծված ֆորս-մաժորային իրավիճակը (Երևան-Գյումրի ավտոճանապարհը փակվել է բողոքի ակցիայի մասնակիցների կողմից), ինչպես նաև հիմք ընդունելով ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների կանոնակարգի 16.01 կետը՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 19-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է»,- ասված է ՀՖՖ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ալաշկերտը» չի կարողանում մտնել Գյումրի՝ տեղի «Շիրակի» հետ հանդիպմանը մասնակցելու համար: Մանրամասներն՝ այստեղ։