«Ալաշկերտը» չի կարողանում մտնել Գյումրի՝ տեղի «Շիրակի» հետ հանդիպմանը մասնակցելու համար: Այդ մասին տեղեկանում ենք Արարատ Մամբրեյանի տելեգրամյան ալիքից։ Երևանից Գյումրի տանող ճանապարհը փակել են ռազմագերիների հարազատները։
Գյումրի-Երեւան եւ Գյումրի-Վանաձոր մայրուղիները փակած ռազմագերիների հարազատները հանդիպում են պահանջում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Այդ իսկ պատճառով «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը չի կարողանում մտնել քաղաք Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի ՝ Գյումրիի «Շիրակի» հետ հանդիպմանը մասնակցելու համար: Խաղը նախատեսված է սկսել 15:00-ին: