«Ֆիորենտինայի» պաշտպան Նիկոլա Միլենկովիչը ցանկանում է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում: Այս մասին հաղորդում է calciomercato.com-ը:
Ըստ աղբյուրի, սերբ ֆուտբոլիստը մերժել է իտալական ակումբների կողմից ստացված բոլոր առաջարկները:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ պաշտպանով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»: