Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Չելսին» 2-0 հաշվով հաղթեց «Աթլետիկոյին»:
Թոմաս Տուխելի համար այս խաղը 13-րդն էր լոնդոնյան թիմի ղեկին: «Կապույտները» բոլոր մրցաշարերում ոչ մի պարտություն չեն կրել գերմանացի մասնագետի ղեկավարությամբ:
Այսպիսով, Տուխելը գերազանցեց Լուիս Ֆելիպե Սկոլարիի ռեկորդը, ով 2008/09 մրցաշրջանում գլխավորում էր «Չելսին» և չէր պարտվել մեկնարկային 12 հանդիպումներում: