«Շախտյորի» գլխավոր մարզիչ Լուիս Կաշտրուն մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ռոմայից» կրած պարտությունը (0:3):
«Չորս րոպեն որոշիչ էր, երբ մենք երկու գնդակ բաց թողեցինք՝ 73-ից 77-րդ: Երկրորդ գոլից առաջ կարծես թե կոպիտ խախտում եղավ մեր օգտին, որը չնկատվեց: Եվ մենք ևս մեկ գնդակ բաց թողեցինք անկյունայինից: Կարծում եմ, որ այս պահը դարձավ շրջադարձային:
Մեր ամենամեծ սխալն այն է, որ մենք չիրագործեցինք մեր ստեղծած չորս հստակ պահերը: Մենք ցանկանում և աշխատում էինք, և ամեն ինչ անում էինք, որպեսզի գոլեր խփեինք: Դա շատ կարևոր էր: Եվ, իհարկե, անհրաժեշտ էր խուսափել երեք գոլ բաց թողնելուց:
Կարծում եմ, որ այսօրվա խաղի արդյունքն արդար չէր և ընդհանրապես չի արտացոլում այն, ինչ կար խաղադաշտում… Դժբախտաբար, ինչպես ասացի, մենք չկարողացանք իրացնել մեր ստեղծած շանսերը»,- մեջբերում է մասնագետին ուկրաինական ակումբի մամուլի ծառայությունը: