Հինգշաբթի՝ մարտի 19-ին, կայացան ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026 մրցաշրջանի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքներով հայտնի դարձան քառորդ եզրափակիչի բոլոր ութ մասնակիցները։
Մարտի 19-ի հանդիպումների արդյունքները (փակագծերում նշված է երկու խաղերի ընդհանուր հաշիվը)՝
- ԱԵԿ Աթենք – «Ցելե»՝ 0:2 (4:2)
- «Ռակուվ» – «Ֆիորենտինա»՝ 1:2 (2:4) [տեսանյութ]
- ԱԵԿ Լառնակա – «Քրիսթալ Փելաս»՝ 1:2 (1:2) [տեսանյութ]
- «Մայնց» – «Սիգմա Օլոմոուց»՝ 2:0 (2:0)
- «Ստրասբուրգ» – «Ռիեկա»՝ 1:1 (2:1)
- «Սպարտա» Պրահա – «ԱԶ Ալկմար»՝ 0:4 (1:6)
- «Ռայո Վալեկանո» – «Սամսունսպոր»՝ 0:1 (3:2)
- «Շախտյոր» – «Լեխ» Պոզնան՝ 1:2 (4:3)
1/8 եզրափակիչի ավարտից հետո հաստատվեցին նաև մրցաշարի 1/4 եզրափակիչի զույգերը.
- «Շախտյոր» — «ԱԶ Ալկմար»
- «Քրիսթալ Փելաս» — «Ֆիորենտինա»
- «Ռայո Վալեկանո» — ԱԵԿ Աթենք
- «Մայնց» — «Ստրասբուրգ»
1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները կանցկացվեն ապրիլի 9-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 15-16-ին։
Կոնֆերենցիաների լիգայի այս խաղարկության վճռորոշ հանդիպումը կկայանա 2026 թվականի մայիսի 27-ին՝ Գերմանիայի Լայպցիգ քաղաքի համանուն մարզադաշտում։
Հիշեցնենք, որ մրցաշարի գործող գավաթակիրը Լոնդոնի «Չելսին» է, որը նախորդ տարվա եզրափակիչում 4:1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել իսպանական «Բետիսի» նկատմամբ։




























































