Լիգա 1-ի 23-րդ տուրի շրջանակում «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ ընդունել էր «Նիմին»։
Մաուրիսիո Պոչետինոյի սաները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Հաշիվը բացեց Անխել դի Մարիան։ Մինչև ընդմիջում տանտերերի առավելությունը մեծացրեց Պաբլո Սարաբիան։
Երկրորդ կեսում տպավորիչ գոլով հաշիվը խոշոր դարձրեց Կիլիան Մբապեն։ ՊՍԺ-ն հաղթեց 3-0 հաշվով։
Այս արդյունքից հետո փարիզյան թիմը միավորների քանակը հասցնում է 48-ի ու 3-րդն է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում։