«Յուվենտուսը» ցանկանում է թիմ վերադարձնել հարձակվող Մոյզե Կինին, հաղորդում է Tuttosport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալացի խաղացողը ևս ուզում է վերադառնալ «Յուվենտուս»։ Ներկա պահին Կինի իրավունքները պատկանում են անգլիական «Էվերթոնին»։ Նա «Պարի Սեն Ժերմենում» խաղում է վարձակալությամբ։
Հաղորդվում է, սակայն, որ «Յուվենտուսը» չի կարողանում համաձայնության հասնել «Էվերթոնի» հետ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։