L’Equipe-ը ներկայացրել է Լիգա 1-ում հանդես եկող ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը։
Բոլորից շատ վաստակում է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը։ Ամսական նա վաստակում է 3,06 միլիոն եվրո հարկերը չհաշված։
Երկրորդ տեղում փարիզյան թիմի հարձակվող Կիլիան Մբապեն է (2,098 միլիոն), երրորդ տեղը կիսում են Մարկինիոսն ու Մարկո Վերատին (1,2 միլիոն)։
Թոփ-10-ում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թվում միայն ՊՍԺ-ի խաղացողներն են։ Մարկինիոսից ու Վերատիից հետո գալիս են Անխել դի Մարիան (1,1 միլիոն), Կեյլոր Նավասը (1 միլիոն), Մաուրո Իկարդին (800 հազար), Լեանդրո Պարեդեսը (750 հազար), Խուան Բերնատը (700 հազար) և Պրեսնել Կիմպեմբեն (670 հազար)։
Մարզիչների շրջանում բոլորից շատ վաստակում է ՊՍԺ-ի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն (ամսական 940 հազար եվրո), նրան հաջորդում են «Մոնակոյի» մարզիչ Նիկո Կովաչը (400 հազար եվրո) ու «Մարսելի» նոր մարզիչ Խորխե Սամպաոլին (300 հազար եվրո)։