Ֆրանսիական Լիգա 1-ի 30-րդ տուրում «Լիլլը» ընդունել է «Նիմին» ու անակնկալ պարտություն կրել 1-2 հաշվով:
Բոլոր գոլերը խփվել են առաջին կեսում: 12-րդ րոպեին «Նիմի» հարձակվող Մուսա Կոնեն բացել է հաշիվը, 8 րոպե անց «Լիլլի» պորտուգալացի կիսապաշպան Շեկան վերականգնել է հաշվի հավասարակշռությկունը, բայց 45-րդ րոպեին «Նիմը» նորից առաջ է անցել հաշվի մեջ: Ռենո Ռիպարն է դարձել հաղթական գոլի հեղինակը:
«Լիլլը», վաստակած 63 միավորով, առաջվա պես գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը: ՊՍԺ-ն երկրորդն է 60 միավորով. ի դեպ փարիզեցիները մեկ խաղ պակաս են անցկացրել: «Նիմը» 29 միավորով գտնվում է վտանգավոր գոտում՝ 18-րդ հորիզոնականում: