«Ռենի» 18-ամյա ֆրանսիացիկիսապաշտպան Էդուարդո Կամավինգան մեկնաբանել է եվրոպական թոփ-ակումբների կողմից իր նկատմամբ հետաքրքրությունը:
«Իհարկե, հաճելի է, երբ իսկապես մեծ ակումբներ հետաքրքրված են քեզանով, բայց ես հիմա պահպանում եմ սառնասրտությունը: Ես «Ռենի» խաղացող եմ, մինչև սպասենք մրցաշրջանի ավարտին, այնուհետև կհանդիպենք ղեկավարության հետ բանակցությունների սեղանի շուրջ և կքննարկենք»,-Կամավինգայի խոսքերն է փոխանցում Canal+-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էդուարդոն ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալում», որը նույնպես հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով: Տեղափոխությունը կարող է տեղի ունենալ ինչպես հաջորդ ամռանը, այնպես էլ ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: