ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան ՊՍԺ-ի գլխավոր տրանսֆերային թիրախն է այս ամռան համար։ Այս մասին հայտնում է Daily Star-ը:
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անձամբ փարիզյան թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։
Նշվում է, որ ՊՍԺ-ն Պոգբային ձեռք բերելու համար կպայքարի «Ռեալի» և «Յուվենտուսի» հետ:
Հիշենենք, որ ավելի վաղ նշվում էր, որ Պոչետինոն ցանկանում է թիմ հրավիրել նաև «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին: