2018 թվականին Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած կիսապաշտպան Պոլ Պոգբան համեմատել է չեմպիոնական թիմն ու ազգային ընտրանու ներկայիս կազմը։ Ֆուտբոլիստի կարծիքով՝ այսօրվա ֆրանսիական հավաքականն ավելի ուժեղ է այն թիմից, որը հանդես էր գալիս ութ տարի առաջ Ռուսաստանում կայացած մունդիալում:
«Իմ կարծիքով՝ որպես ֆուտբոլիստներ, իրենց տաղանդով և մնացած ամեն ինչով նրանք գերազանցում են մեզ: Այո՛, կարծում եմ՝ նրանք մեզանից լավն են: Հույս ունեմ, որ դա կօգնի նրանց հաղթել այս աշխարհի առաջնությունում»,- Պոգբայի խոսքերն է մեջբերում ESPN պարբերականը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիան «Լուժնիկի» մարզադաշտում 4-2 հաշվով առավելության հասավ Խորվաթիայի նկատմամբ: Չորս տարի անց ֆրանսիացիները կրկին հասան Մունդիալի եզրափակիչ, սակայն այնտեղ 3-3 հաշվով ավարտված հիմնական և լրացուցիչ ժամանակից հետո հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեցին Արգենտինային:























































