«Ինտերի» նոր մարզական տնօրեն Դարիո Բաչինն սկսել է կազմել այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնց ձեռքբերումն ակումբը կարող է դիտարկել առաջիկա տրանսֆերային պատուհանների ընթացքում։ Այս մասին հաղորդում է Quotidiano Sportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ միլանյան ակումբը հետևում է «Նապոլիի» դարպասապահ Ալեքս Մերետին։ Բացի այդ, «Ինտերը» հետաքրքրված է նաև «Ռիվեր Փլեյթի» դարպասապահ Սանտյագո Բելտրանի ծառայություններով, որն իտալական անձնագիր ունի։ Նրա գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։
Պաշտպանության գծի համար միլանյան ակումբը շարունակում է հետևել Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ֆուտբոլիստների։ «Ներաձուրիի» հետաքրքրությունների կենտրոնում է հայտնվել «Քրիստալ Փելասի» 26-ամյա պաշտպան Քրիս Ռիչարդսը։ Ակումբը դիտարկում է նաև «Ֆուլհեմի» պաշտպան Քելվին Բեսիի թեկնածությունը, որի պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամռանը։
Կիսապաշտպանության և հարձակման գծերն ուժեղացնելու հարցում «Ինտերը» կարող է մրցակցել «Յուվենտուսի» հետ միևնույն խաղացողների տրանսֆերների համար։ Նրանց թվում են «Ֆիորենտինայի» 22-ամյա խաղացող Շեր Ն’Դուրը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 30 միլիոն եվրո, ինչպես նաև Դորտմունդի «Բորուսիայի» 18-ամյա ներկայացուցիչ Սամուելե Ինասիոն։




























































