Հայտնի լրագրող և Կրիշտիանու Ռոնալդուի մտերիմ ընկեր Էդու Ագիրեն նոր մանրամասներ է ներկայացրել 41-ամյա ֆուտբոլիստի կողմից Պորտուգալիայի ազգային հավաքականի ճամբարը սկանդալային կերպով լքելու վերաբերյալ։
Նախկինում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Ալ-Նասրի» հարձակվողն ինքնակամ լքել էր ազգային թիմի տեղակայման վայրը գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Տեղական ԶԼՄ-ները նշում էին, որ Ռոնալդուն որոշում է կայացրել հեռանալ հավաքականից։
«Ռոնալդուի և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ փակ հանդիպման ժամանակ Ժեզուշը ներողություն է խնդրել Կրիշտիանուից այն բանի համար, որ նախորդ խաղում ստիպել էր նրան նախավարժանք անել, բայց այդպես էլ փոխարինման դուրս չէր բերել։ Մարզիչը նաև խոստացել էր մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակայնորեն ընդունել իր սխալն ու պարզաբանել ստեղծված իրավիճակը։
Սակայն նա չի կատարել իր խոստումը։ Փոխարենը, Ռոնալդուի կարծիքով, Ժեզուշը ստել է և պարզապես փորձել է ցույց տալ, որ ինքն է վերահսկում իրավիճակը, իսկ Կրիշտիանուն ընդամենը խաղացողներից մեկն է։ Սա զայրացրել է Ռոնալդուին. նա իրեն դավաճանված է զգում։ Ժորժեն անձնական զրույցում ներողություն էր խնդրել նրանից, սակայն հանրության առաջ բոլորովին այլ բան է ասել։ Այդ իսկ պատճառով Կրիշտիանուն որոշել է տուն վերադառնալ։ Նրա համար սա դավաճանություն է»,- Ագիրեի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը՝ հղում անելով El Chiringuito-ին։
Հիշեցնենք, որ այսօր` հոկտեմբերի 1-ին Ազգերի լիգայի շրջանակում Պորտուգալիայի հավաքականն արտագնա խաղում ուժերը կչափի Դանիայի ընտրանու հետ։
























































