Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի ազգային հավաքականի 33-ամյա կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կլքի մադրիդյան ակումբը։
Ինչպես հաղորդում է ինսայդեր Էքրեմ Քոնուրը, «սերուցքայինների» ղեկավարությունը որոշել է չերկարաձգել գերմանացի ֆուտբոլիստի պայմանագիրը, որի ժամկետը լրանում է հաջորդ տարվա հունիսին։
Ակումբն արդեն գտել է նրան փոխարինողի՝ ի դեմս «Կոմոյի» 21-ամյա իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնի։ Նշվում է, որ «Ռեալի» տնօրենների խորհուրդն արդեն հավանություն է տվել այս տրանսֆերին։
Հիշեցնենք, որ Ռուդիգերը «Ռեալում» հանդես է գալիս 2022 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է թիմի 3 հանդիպման, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ։

























































