Գերմանական «Շալկեն» կողմնորոշվել է նոր գլխավոր մարզչի հարցում, տեղեկացնում է Kicker-ը:
Նշվում է, որ ակումբը գլխավորելու է Կրիստիան Գրոսը, ով այդ պաշտոնում փոխարինելու է Մանուել Բաումին:
Գրոսի գլխավորությամբ առաջին մարզումը «Շալկեն» կանցկացնի դեկտեմբերի 27-ին:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում վաստակել է 2 միավոր և զբաղեցնում է վերջին հորիզոնականը: