Calciomercato-ն հայտնում է, որ «Չելսիի» պաշտպան Էմերսոնը մոտ է «Յուվենտուսին» միանալուն:
Ենթադրվում է, որ թուրինյան ակումբն արդեն սկսել է բանակցությունները 25-ամյա պաշտպանի տեղափոխության ուղղությամբ:
Ֆուտբոլիստի տրանսֆերից «Չելսին» ակնկալում է ստանալ առնվազն 30 միլիոն եվրո: Նախկինում «Նապոլին» նույնպես հավակնում էր Էմերսոնին:
Իր հերթին «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարող է շարունակել կարիերան Պրեմիեր լիգայում, գրում է Sky Sports Italia-ն: «Ծեր սենյորայի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին ցանկանում է ձեռք բերել «կապույտների» կիսապաշտպան Ժորժինյոյին: Թուրինցիները մտածում են Պյանիչին այս գործարքում ընդգրկելու մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա բոսնիացին արդեն համաձայնել է չորս տարվա պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ: