«Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալե Պյանիչը մրցաշրջանի ավարտից հետո ամենայան հավանականությամբ կտեղափոխվի «Բարսելոնա»: 30-ամյա բոսնիացին կատալոնական ակումբի հետ համաձայնեցրել է 4-ամյա պայմանագիր, հայտնում է Sport.es- ը՝ հղում անելով իտալական աղբյուրներին
Այժմ «Բարսելոնան» և «Յուվենտուսը» պետք է պայմանավորվեն տրանսֆերի շուրջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրինյան ակումբը Պյանիչին գնահատում է 60 միլիոն եվրո: Կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Կամպ Նոու»՝ կիսապաշտպան Արտուրի դիմաց:
Վերջերս Թուրինի «Յուվենթուսի» ֆուտբոլային գծով գլխավոր տնօրեն Ֆաբիո Պարատիչին հաստատել է, որ ակումբը բանակցում է «Բարսելոնայի» հետ Արտուր-Պյանիչ հավանական փոխանակման շուրջ։