Թուրինի «Յուվենթուսի» ֆուտբոլային գծով գլխավոր տնօրեն Ֆաբիո Պարատիչին հաստատել է, որ ակումբը բանակցում է «Բարսելոնայի» հետ Արտուր-Պյանիչ հավանական փոխանակման շուրջ։
«Մենք բանակցում ենք նրանց («Բարսելոնայի»/խմբ․) հետ (Արտուրի տրանսֆերի շուրջ/խմբ․), ինչպես այլ թոփ ակումբների հետ։ Մեզ յուրահատուկ ամառ է սպասվում։ Այս շուկայում շատ են լինելու փոխանակման տրանսֆերները։
Գնացող ֆուտբոլիստների թվում կարող են լինել Պյանիչը կամ էլ Իգուայինը։ Սակայն ես ուզում եմ, որ Իգուայինը մնա, որովհետև նա շատ լավ տղա է»,-ասել է Պարատիչին Sky Sports Italia-ի հետ զրույցում։
Պարատիչին նաև հաստատել է, որ թուրինյան ակումբում մնալու են Ջանլուիջի Բուֆֆոնն ու Ջիորջիո Կյելինին, իսկ Դիբալայի հետ սպասվում են բանակցություններ պայմանագրի երկարաձգման շուրջ։