«Ալաշկերտի» 22-ամյա ֆուտբոլիստ Դավիդ Դավիդյանը ճանաչվել է VBNET Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է ՀՊԼ ֆեյսբուքյան էջը:
Նա մասնակցել է իր թիմի 10 հանդիպումներից 9-ին՝ դառնալով 5 գոլի հեղինակ:
Նշվում է, որ մրցանակը կհանձնվի առաջնության գարնանային հատվածի մեկնարկին: