Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը համալրել է Տուլայի «Արսենալի» շարքերը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
28-ամյա խաղացողն իր կարիերայի ընթացքում պաշտպանել է «Արարատի», «Ալաշկերտի», «Խիմկիի» և «Փյունիկի» գույները՝ երեք անգամ հռչակվելով Հայաստանի չեմպիոն։
Նախորդ մրցաշրջանը Դավիդյանն անցկացրել է Վոլգոգրադի «Ռոտորի» կազմում։ Կիսապաշտպանը նաև հանդիպումներ է անցկացրել Հայաստանի ազգային ընտրանու կազմում։
Նշենք նաև, որ Տուլայի «Արսենալը» հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում։ Թիմի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է «Նոայի», «Արարատ-Արմենիայի» և «Ուրարտուի» նախկին գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։



























































