Ի տարբերություն մեզ, ֆուտբոլը չունի ծննդյան հստակ տարեթիվ. այն ազատ է նման ձևականություններից: Այս խաղը մեր ուշադրության կենտրոնում է տարվա բոլոր օրերին և եղանակներին:
Դեկտեմբերի 10. ՄԱԿ-ի որոշումն ընդամենը ընդգծում է այս խաղի կարևորությունը, քանի որ այն մեր ուշադրության կենտրոնում է տարվա բոլոր օրերին և եղանակներին:
Բացի այդ, միլիոնավոր մարդկանց համար, ֆուտբոլը միայն խաղ չէ, այլ ՝ ապրելակերպ:
Դարպասի յուրաքանչյուր գրավումը, երկրպագուների ամեն մի բղավոցը, մրցավարի սուլիչի ցանկացած ձայն մեզ գամում է հեռուստացույցի առջև (որոշ բախտավորներ հանդիպումները դիտում են ստադիոնից):
Ինչպե՞ս մենք գտանք իրար.
«Կլորի հետևից վազող տղամարդկանց» մասին առաջին արձանագրությունները հայտնաբերվել են մոտ 2000 տարի առաջ ՝ չինական հիերոգլիֆներում:
Չինացի զինվորներին այս խաղը հնարավորություն էր տալիս լավ մարզավիճակ պահպանել , ինչն էլ իր հերթին կանխորոշում էր պատերազմների ելքը:
Ինչպես արդեն նշեցինք, ոչ ոք հստակ չի կարող ասել, թե երբ է «ֆուտբոլ» կոչվող հրաշքը հայտնվել մեր կյանքում:
Ոմանք պնդում են, որ սաքսոնացիներն են Մեծ Բրիտանիայում տարածել այս սպորտաձը, մյուսներն էլ խոսում են Հին Հունաստանի և Հռոմի կամ Ճապոնիայի մասին:
Մենք չենք պատրաստվում մասնակցել այս բանավեճին. երբ և որտեղ էլ այն ստեղծված լինի, մեկ բան հստակ է.
Ֆուտբոլն այն միավորող գործոն է, որի կարիքը մենք շատ ունենք այս ծանր ժամանակներում: Անկախ ակումբային նախասիրություններից՝ ֆուտբոլը մեզ միավորում է «մեկ տանիքի» ներքո:
Այսպիսով, խաղաղություն ցանկանանք ֆուտբոլային մեծ ընտանիքի բոլոր անդամներին և հատկապես ՝ Հայաստանը ներկայացնող ֆուտբոլիստներին:
Մեր մեծ հաղթանակները դեռ առջևում են, տղերք….