«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել իր նախկին թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, որը հանդես է գալու Եվրոպա լիգայի խաղարկությունում։
««Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը։ Այն թիմերը, որոնք մրցաշար են գալիս Չեմպիոնների լիգայից, ուժեղ են ու հիմնականում չեն պատկանում Եվրոպա լիգայի խաղամակարդակի թիմերի»,-Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal-ը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «ՌԲ Լայպցիգին» պարտվելուց հետո (2-3) դուրս մնաց Չեմպիոնների լիգայի խաղարկությունից ու պայքարը շարունակելու է Եվրոպա լիգայում։