ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի ու գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի միջև կոնֆլիկտը անհանգստացրել է ակումբի ղեկավարությանը:
Նոյեմբերի 24-ին փարիզցիները ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրում նվազագույն հաշվով հաղթել էին «Լայպցիգին»: Դի Մարիան 64-րդ րոպեին փոխարինվել էր ու չէր թաքցրել դժգոհությունը` կապված Տուխելի որոշման հետ: Հետո արգենտինացին բացատրել էր իր պահվածքը մարզչի մոտ, բայց դա չխանգարեց նրան Ֆրանսիայի առաջնության խաղին թողնել ֆուտբոլիստին պահեստայինների նստարանին:
Ինչպես հաղորդում է Tuttomercatoweb-ը` հղում անելով Le Parisien-ին, ՊՍԺ-ում անհանգստանում են ստեղծված իրավիճակով, քանի որ այն կարող է խանգարել Դի Մարիայի հետ պայմանագրի երկարաձգմանը: 32-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ավարտվում է մյուս ամառ, ու ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն վախենում է, որ կոնֆլիկտի պատճառով բանակցությունները կբարդանան:
Հիշեցնենք, որ այօր կկայան ՉԼ խմբային փուլի «Մանչեսթեր Յունայթեդ»-ՊՍԺ հանդիպումը։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը ՄՅՈւ-ի հաղթանակը գնահատում է 2,90 գործակցով, ոչ ոքին՝ 3,70, իսկ ՊՍԺ-ի հաղթանակը՝ 2,50։