Արգենտինայի առաջնության 11-րդ տուրում «Բանֆիլդը» սեփական հարկի տակ մրցեց Անխել Դի Մարիայի «Ռոսարիո Սենտրալի» հետ։ Լարված պայքարում անցած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, կիսապաշտպան Թոմաս Ադորյանը հանդիպման 41-րդ րոպեին ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ՝ բացելով խաղի հաշիվը և առաջ մղելով իր թիմին։ Հյուրերին հաջողվեց հավասարությունը վերականգնել 80-րդ րոպեին՝ Կանտիզանոյի խփած գնդակի շնորհիվ։ Ադորյանը փոխարինվեց խաղավարտին մոտ՝ 83-րդ րոպեին, երբ նրա փոխարեն դաշտ դուրս եկավ Նաչո Պաիսը։
Հիշեցնենք, որ Թոմաս Ադորյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է ընդամենը 2 խաղ։ Նա իր նորամուտը նշել է 2025 թվականի հունիսի 6-ին՝ Կոսովոյի դեմ ընկերական խաղում (2-5):
Հունիսյան այդ խաղերից հետո կիսապաշտպանն այլևս չի հրավիրվել ազգային թիմ և ընդգրկված չէր ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի համար հավաքականի ընդլայնված հայտացուցակում։
El gol de Tomás Adoryan para el 1-0 de #Banfield pic.twitter.com/GcQVdk5Uo0
— Banfieldmania TV (@BanfieldmaniaTV) October 6, 2026




























































