Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, 24-ամյա կիսապաշտպան Թոմաս Ադորյանը գոլի հեղինակ է դարձել արգենտինական «Բանֆիլդի» կազմում՝ Արգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակում կայացած «Միդլենդի» դեմ խաղում:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով։ Ադորյանն աչքի է ընկել 22-րդ րոպեին՝ հեռահար, հուժկու հարվածով կրկնապատկելով իր թիմի առավելությունը։ Հայ կիսապաշտպանն անցկացրել է ամբողջ հանդիպումը։
Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «Բանֆիլդն» առավելության է հասել 4-3 հաշվով և նվաճել քառորդ եզրափակիչի ուղեգիր, որտեղ հաջորդիվ մրցելու է «Ռիեստրա» ակումբի հետ։
Հիշեցնենք, որ Թոմաս Ադորյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է ընդամենը 2 խաղ։ Նա իր նորամուտը նշել է 2025 թվականի հունիսի 6-ին Կոսովոյի դեմ ընկերական խաղում (2-5): Հունիսյան այդ խաղերից հետո կիսապաշտպանն այլևս չի հրավիրվել ազգային թիմ և ընդգրկված չէ նաև ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի համար հավաքականի ընդլայնված հայտացուցակում։
¡EL TALADRO AMPLIA LA VENTAJA!
Tomás Adoryán puso el 2-0 para Banfield sobre Midland a los 21′ del primer tiempo. pic.twitter.com/9YyTFTaLfy
— TyC Sports Play (@TyCSportsPlay) August 19, 2026




























































