Արգենտինայի առաջնության 4-րդ տուրում «Բելգրանոն» սեփական հարկի տակ ընդունել է «Բանֆիլդին» և նվազագույն հաշվով հաղթանակ տոնել։
Հանդիպման ելքը վճռել է տանտերերի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի տպավորիչ գոլը։
Հանդիպման 54-րդ րոպեին 33-ամյա հայ ֆուտբոլիստը, ստանալով գնդակը դարպասից մոտ 40 մետր հեռավորության վրա, գեղեցիկ խաբքով ազատվել է հսկողությունից և հուժկու հեռահար հարվածով գրավել մրցակցի դարպասի անկյունը՝ դարպասապահին թողնելով անզոր։ Սա Սելարայանի առաջին գոլն էր ընթացիկ մրցաշրջանում։
«Բանֆիլդի» կազմում ևս հայկական ներկայություն կար. 61-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել կիսապաշտպան Թոմաս Ադորյանը։



























































