ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է փարիզեցիներին հասցեագրված քննադատությունների մասին:
«Լավ, կարելի է ասել, որ մեր խաղը միշտ իմ պատասխանատվության ներքո է: Խնդիր չկա, կարող եք քննադատել ինձ, բայց եկեք իրատես լինենք:
Իտալիայում «Յուվենտուսը» առաջի՞նն է լիգայում: Ո՛չ: Անգլիայում առաջատարը «Լիվերպո՞ւլը» կամ «Մանչեսթեր Սիթի՞ն» է: Իսպանիայում այդ դիրքում «Բարսելոնա՞ն» կամ «Ռեա՞լն» է: Ո՛չ, այդպես չէ:
Մենք առաջինն ենք Լիգա 1-ում, բայց բոլորը պահանջում են. «Սա ՊՍԺ-ն է, դա հեշտ է նրանց համար»: Բայց հեշտ չէ: Գուցե, մարդիկ պետք է սկսեն մեր ելույթները լուրջ ընդունել»,-Տուխելի խոսքերն է փոխանցում Goal-ը: