ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է հարձակվող Նեյմարի ստացած վնասվածքի մասին:
Բրազիլացին ՉԼ-ի «Իստանբուլի» հետ խաղի առաջին կեսին վնասվածք էր ստացել (2-0) ու խաղադաշտը լքել արցունքն աչքերին:
«Հույս ունեմ՝ վնասվածքը լուրջ չէ: Զննության արդյունքները հինգշաբթի պատրաստ կլինեն: Նրա ազդրի ծալող մկանի հետ ինչ-որ բան այն չէ»,-Տուխելի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: