«Զենիթի» հարձակվող Սարդար Ազմունը խոսել է իր ապագայի մասին.
«Պայմանագիր ունեմ «Զենիթի» հետ ու հիմա կենտրոնացած եմ «Զենիթում»՝ իմ ելույթների վրա: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կդասավորվի: 8 տարի է, ինչ Ռուսաստանում եմ: Այստեղ ես մեծ փորձ եմ կուտակել:
Նոր մարտահրավեր եմ ցանկանում: Հույս ունեմ, որ այն առաջիկայում կլինի: «Նապոլի» հնարավոր տեղափոխության մասով ոչինչ ասել չեմ կարող: Պետք է 2 ակումբները հստակեցնեն»,-ասել է Ազմունը: