Ֆրանսիական «Լիոնը» շարունակում է փորձել ձեռնարկել «Զենիթի» հարձակվող Սարդար Ազմունի տրանսֆերը ձեռք բերելու համար, սակայն չի պատրաստվում 15 մլն եվրոյից ավելի վճարել:
Ազմունը ֆրանսիական ակումբի համար առաջնային նպատակ է: Ակումբում կարծում են, որ իրանցու խաղային որակներն ամբողջովին համապատասխանում են գլխավոր մարզչի պահանջներին:
Ակումբում հույս ունեն, որ ռուսական ակումբը զիջումների կգնա:
«Լիոնը» սկզբում առաջարկել էր 11 մլն եվրո, սակայն ռուսական ակումբը մերժել էր: