Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլի երրորդ խաղափուլի առաջին պարտիայում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ։
Այս մասին հայտնում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։
Արդեն մեկնարկել է երկրորդ՝ պատասխան պարտիան, որում Հայկը խաղում է սև խաղաքարերով։
Խաղին կարող եք հետևել ԱՅՍՏԵՂ։


























































