Իտալական «Կոմոն» հետաքրքրված է «Բարսելոնայի» 18-ամյա եգիպտոսցի հարձակվող Համզա Աբդելքարիմի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է El Nacional պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ երիտասարդ ֆուտբոլիստը դիտարկում է կատալոնական ակումբից հեռանալու հնարավորությունը, քանի որ Հանսի Ֆլիկի գլխավորությամբ գլխավոր թիմում գրեթե խաղաժամանակ չի ստանում։ Ակնկալվում է, որ «Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը կարող է նրան ապահովել կանոնավոր խաղային պրակտիկայով, մինչդեռ ինքը՝ Աբդելքարիմը, չի ցանկանում մնալ «Բարսելոնայի» երիտասարդական թիմերի համակարգում։
Հիշեցնենք, որ Աբդելքարիմը «Բարսելոնա» էր տեղափոխվել տարեսկզբին՝ վարձավճարային հիմունքներով միանալով եգիպտական «Ալ Ահլիից»։ Արդեն ամռանը կատալոնական ակումբը լիարժեք պայմանագիր էր կնքել հարձակվողի հետ՝ ձեռք բերելով նրա ամբողջական տրանսֆերային իրավունքները։




























































