«Ատալանտան» հետաքրքրված է «Զենիթի» հարձակվող Սարդար Ազմունի ծառայություններով ու իրանցուն իր կազմում ցանկանում է տեսնել մյուս ամռանը, երբ ավարտված կլինի հարձակվողի պայմանագիրը, հայտնում է Eurostavka-ն:
Ըստ աղբյուրի, Ազմունը չի ցանկանում նոր պայմանագիր կնքել «Զենիթի» հետ, բայց չի ցանկանում սպասել ևս մեկ տարի: Նա հույս ունի առաջիկա օրերի ընթացքում տեղափոխվել եվրոպական որևէ բարձրակարգ ակումբ:
Հաղորդվում է, որ Ազմունին իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև Լևերկուզենի «Բայերն» ու «Լիոնը»: