Ֆրանսիական L’Equipe պարբերականը հայտնում է, որ «Լիոնը» հերթական առաջարկն է արել «Զենիթի» հարձակվող Սարդար Ազմունի տրանսֆերի հետ կապված՝ առաջարկելով 11 մլն եվրո, սակայն ռուսական ակումբը մերժել է:
Ըստ աղբյուրի, «Զենիթը» տրանսֆերի դիմաց ցանկանում է ստանալ 20 մլն եվրո:
ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 5 խաղում իրանցին դարձել է 4 գոլի հեղինակ: