«Վալենսիա» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է գլխավոր մարզիչ Կառլոս Կորբերանի պաշտոնանկության մասին։
Իսպանական ակումբը նաև խզել է գործադիր տնօրեն Ռոն Գուրլեյի հետ պայմանագիրը։
Պատճառը, թերևս, թիմի վատ արդյունքներն էին մրցաշրջանի սկզբում։ 43-ամյա Կորբերանը «Վալենսիան» գլխավորում էր 2024 թվականի դեկտեմբերից։
Օսկար Սանչեսը նշանակվել է ժամանակավոր մարզիչ։
Լա Լիգայում հինգ խաղից հետո «Վալենսիան» ունի մեկ միավոր և զբաղեցնում է աղյուսակի վերջին հորիզոնականը՝ 20-րդ տեղը։ Թիմը խփել է ընդամենը մեկ գոլ և բաց է թողել 10 գոլ։

























































