Իտալական La Gazzetta dello Sport պարբերականի տեղեկություններով՝ Թուրինի «Յուվենտուսի» նախկին պաշտպան Ջորջո Կյելինին կարող է փոխարինել Պաոլո Մալդինիին Իտալիայի ազգային հավաքականի տեխնիկական տնօրենի պաշտոնում։ Այս հնարավոր փոփոխությունը պայմանավորված է Անդրեա Պիրլոյի շուրջ ծագած սկանդալով։
Աղբյուրի համաձայն՝ Մալդինին մոտ է պաշտոնից հեռանալուն, քանի որ հենց նա էր Պիրլոյին հավաքական հրավիրելու գլխավոր նախաձեռնողն ու աջակիցը։ Սակայն լեգենդար կիսապաշտպանի թեկնածությունը մերժվել է ռուսական բուքմեյքերական ընկերության հետ նրա ունեցած պայմանագրի պատճառով։
Նշվում է, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջովանի Մալագոն որպես Մալդինիին փոխարինող դիտարկում է հենց Կյելինիի թեկնածությունը։ Հիշեցնենք, որ վերջինս 2024 թվականից ղեկավար պաշտոններ է զբաղեցնում «Յուվենտուսում»։



























































