ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության A1-ին խմբի չորրորդ տուրում Ֆրանսիայի ազգային հավաքականը «Ստադ դե Ֆրանսում» հյուրընկալեց Բելգիայի ընտրանուն և կամային հաղթանակ տարավ 4-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց «կարմիր սատանաների» հարձակվող Դոդի Լուկեբակիոն։ Ֆրանսիացիները հավասարությունը վերականգնեցին 77-րդ րոպեին՝ Դեսիրե Դուեի խփած գնդակի շնորհիվ։ 81-րդ րոպեին Ռայան Շերկին առաջ մղեց դաշտի տերերին։ Խաղավերջում դուբլի հեղինակ դարձավ Մայքլ Օլիսեն, ով 60-րդ րոպեին էր խաղադաշտ դուրս եկել՝ փոխարինելով Ուսման Դեմբելեին։ Օլիսեն աչքի ընկավ 88-րդ և 90+1-րդ րոպեներին՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Խմբի զուգահեռաբար ընթացող մյուս խաղում Իտալիայի հավաքականը սեփական հարկի տակ՝ «Ռենատո Դելարա» մարզադաշտում, 3-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Թուրքիայի նկատմամբ։ Իտալացիների կազմում հաշիվը 26-րդ րոպեին բացեց Ջանլուկա Սկամական։
Երկրորդ խաղակեսում՝ 61-րդ րոպեին, Թուրքիայի հավաքականից Սիմսիրը հավասարեցրեց հաշիվը։ Ընդամենը 3 րոպե անց՝ 64-րդ րոպեին, Ռիկարդո Կալաֆիորին կրկին առաջ մղեց իտալացիներին, իսկ 87-րդ րոպեին Պիո Էսպոզիտոն խփեց դաշտի տերերի երրորդ գնդակը։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Ազգերի լիգայի A1 խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































