Իտալիայի ազգային հավաքականի՝ Թուրքիայի նկատմամբ տոնած հաղթանակից հետո թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին գովեստի խոսքեր է շռայլել Պիո Էսպոզիտոյի հասցեին:
Իտալացի մասնագետը երիտասարդ ֆուտբոլիստին համեմատել է անցյալի երկու հայտնի հարձակվողների հետ:
«Էսպոզիտոն գոլերի ծարավ ունի և մեծ ցանկությամբ է խաղում. այս առումով նա բացառիկ ֆուտբոլիստ է: Մի քանի տարուց նա կարող է վերածվել կենտրոնական հարձակվողի, որն անկաշկանդ կերպով խաղի մեջ է ներգրավում խաղընկերներին՝ գերազանցելով Վիերիին, Տոնիին և նմանատիպ այլ խաղացողների: Խաղաոճով նա այնքան էլ նման չէ Վիերիին, թերևս ավելի շատ հիշեցնում է Տոնիին, սակայն հաշվի առնելով նրա տեխնիկական տվյալներն ու խաղային որակները՝ նա լիովին ունակ է դառնալ մեծագույն հարձակվող»,- Մանչինիի խոսքն է մեջբերում fcinter1908.it-ը:
Հիշեցնենք, որ թուրքերի դեմ կայացած խաղում Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստը դարձել էր հանդիպման երրորդ գոլի հեղինակը:



























































