Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի շրջանակում «ՌԲ Լայպցիգը» հաղթեց «Վերդերին» 4-2 հաշվով։
Առաջին խաղակեսում Չավի Սիմոնսի գոլին պատասխանեց Միտչել Վայզերը։ 35-րդ րոպեին Սիմոնսը դուբլ ձևակերպեց։ Երկրորդ խաղակեսը դեռ նոր էր սկսվել, երբ Բենջամին Շեշկոն հեռվից հարված կատարեց դարպասին` 3-1: Խաղավերջում Քրիստոֆ Բաումգարտներն ու Օլիվեր Բերկը սահմանեցին վերջնական հաշիվը՝ 4-2։
Տուրի վերջին հանդիպումը կայացավ «Աուգսբուրգի» և «Շտուտգարտի» միջև․ վերջինս Ունդավի գոլի շնորհիվ հաղթեց 1-0 հաշվով։
Մրցաշարային աղյուսակը՝