Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը բացատրել է, թե ինչու է որոշել ավարտել կարիերան։
Մայիսի 21-ին 34-ամյա ֆուտբոլիստը հայտարարել էր, որ չի երկարաձգելու պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ և կավարտի կարիերան 2024 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո։
«Ուզում եմ, որ ինձ հիշեն որպես 34-ամյա Տոնի Կրոսի, որն իր լավագույն մրցաշրջանն անցկացրեց «Ռեալի» կազմում կարիերան ավարտելուց առաջ։ Եվ ես կարողացա դա անել: Ես դա որպես հաճոյախոսություն եմ ընդունում, որ շատերը կարծում են, որ ես շատ շուտ եմ ավարտում կարիերաս», — Կրոսի խոսքն է մեջբերել Kicker-ը:
























































