«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը հունիսի դրությամբ գլխավորում է Golden Boy Index-ը: Այս մասին հայտնել է Golden Boy-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Թոփ 10 Golden Boy Index հունիսի դրությամբ.
1. Լամին Յամալ (Բարսելոնա, Իսպանիա) – 93,6.
2. Ժոաու Նևես (Բենֆիկա, Պորտուգալիա) – 93,4.
3. Ալեխանդրո Գարնաչո (Մանչեսթեր Յունայթեդ, Անգլիա) – 90,8.
4. Ուորեն Զաիր-Էմերի (Պարի Սեն Ժերմեն, Ֆրանսիա) – 89,6.
5. Լենի Յորո (Լիլ, Ֆրանսիա) – 86,7.
6. Սավիո (Ժիրոնա, Իսպանիա) – 84,1.
7. Կոբի Մայնու (Մանչեսթեր Յունայթեդ, Անգլիա) – 83,8.
8. Պաու Կուբարսի (Բարսելոնա, Իսպանիա) – 82,9.
9. Ալեքսանդր Պավլովիչ (Բավարիա, Գերմանիա) – 82,7.
10. Ռիկո Լյուիս (Մանչեսթեր Սիթի, Անգլիա) – 82,1.
Golden Boy-ը մրցանակ է, որը շնորհվում է Եվրոպայի մինչև 21 տարեկան լավագույն խաղացողին:
























































