Goal պորտալը թարմացրել է 2024 թվականին «Ոսկե գնդակ» մրցանակին արժանանալու հավակնորդների վարկանիշը։
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը պահպանել է առաջատարի դիրքերը։ Թոփ-4-ում ընդգրկվել են «Ռեալի» ևս երեք ֆուտբոլիստներ՝ Ջուդ Բելինգհեմը, Տոնի Կրոսը և Կիլիան Մբապեն։
Լավագույն քսանյակում են նաև Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի»), Հարի Քեյնը («Բավարիա»), Ֆլորիան Վիրցը («Լևերկուզեն»), Ռոդրիգոն («Ռեալ Մադրիդ»), Անտոնիո Ռուդիգերը («Ռեալ Մադրիդ»), Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի»), Բուկայո Սական («Արսենալ»), Դեկլան Ռայսը («Արսենալ»), Կևին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Լիոնել Մեսսին («Ինտեր Մայամի»), Բեռնարդո Սիլվան («Մանչեսթեր Սիթի»), Անտուան Գրիզմանը («Ատլետիկո Մադրիդ»), Մատս Հումելսը (Դորտմունդի «Բորուսիա»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ») և Լաուտարո Մարտինեսը («Ինտեր»):
Հիշեցնենք, որ Վինիսիուսը վերջերս «Ռեալի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգան։
























































