Մադրիդի «Ռեալը» մեկնաբանել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի՝ ակումբ տեղափոխությունը։
«Կիլիան Մբապեն «Ռեալի» խաղացող է։ Համաշխարհային աստղ, 25 տարեկանում նա վայելեց իր ամենաարդյունավետ մրցաշրջանը ՊՍԺ-ում (44 գոլ) և դարձավ ֆրանսիական Լիգա 1-ի լավագույն ռմբարկուն վեցերորդ անգամ անընդմեջ (27 գոլ):
Մեր թիմն ուժեղանում է դիտարժան հարձակվողով, Ֆրանսիայի հավաքականի ավագով, որի հետ նա 2018 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2021 թվականին հաղթել Ազգերի լիգայում՝ եզրափակիչում խփելով հաղթական գոլը։ 2022 թվականին Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում Մբապեն նվաճեց «Ոսկե խաղակոշիկը»՝ դառնալով 8 գոլի հեղինակ, իսկ եզրափակիչում հեթ-տրիկից հետո չորս գոլով դարձավ աշխարհի առաջնության եզրափակիչների պատմության լավագույն ռմբարկուն»,- գրում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
























































