Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելու մասին։ Մբապեի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։
Մբապեն հանդես է եկել հայտարարությամբ։
«Երազանք, որ իրականություն դարձավ։ Ես այնքան երջանիկ և հպարտ եմ, որ իմ երազանքների ակումբի՝ Մադրիդի «Ռեալի» մասն եմ կազմում: Անհնար է բացատրել, թե որքան ուրախ և հուզված եմ ես այս պահին։ Անհամբեր սպասում եմ ձեզ՝ Մադրիդիստների հետ հանդիպմանը և շնորհակալ եմ ձեր անհավատալի աջակցության համար: Հալա, Մադրիդ! 🤍🤍🤍»,- գրել է Մբապեն իր սոցիալական ցանցերում։
View this post on Instagram
























































