«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտության մասին։
«Շատ լարված հանդիպում էր։ «Յունայթեդն» իրականում շատ լավ սկսեց՝ ի տարբերություն մեզ։ Մենք լավ խաղ ցուցադրեցինք։ Երկրորդ խաղակեսում մի շրջան կար, որտեղ մենք պետք է վճռեինք հանդիպման ելքը, բայց չարեցինք և գիտեինք, որ նրանք կարող էին խաղ վերադառնալ: Կարծում եմ՝ իմ խաղացողները կրկին անհավանական բնավորություն դրսևորեցին։ Եվս մեկ անգամ նրանք լրացուցիչ ջանքեր գործադրեցին և ցույց տվեցին այդ ամենը։ Ես հպարտ եմ նրանով, ինչ տեսա այսօր»,- Կլոպի խոսքը մեջբերել է BBC-ն։
























































